Ալեն Սիմոնյանը և Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հարցեր




 


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ: 


 


ԱԺ նախագահը շնորհավորել է Քևին Հեմիլթոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման նոր փուլ կթևակոխեն:


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:


 


 ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


 


 


Leave a Comment