ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հանդես է եկել գրառմամբ․
«Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։ Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի վարչապետի և իր ընտանիքի անդամների դեմ»,- հայտնում է Բաղդասարյանը։
Հավելենք՝ համացանցում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի բյուջեն վերածել են ընտանեկան բիզնեսի՝ մատնանշելով Նիկոլ Փաշինյանի ավագ դուստերը Մարիամ Փաշինյանին։
