ԲԴԽ-ն առաջարկում է Մերի Ալավերդյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար

Iravaban.net–ը ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի ԹԻՎ ԲԴԽ-37-Ո35 որոշումը, որով առաջարկվում է Մերի Ալավերդյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հիմք ընդունելով՝ 2026 թվականի ապրիլի 20-ին, դռնփակ նիստում, քննարկելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղը համալրելու նպատակով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկված անձի թեկնածությունը։

Հրամանը ստորագրվել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 117-րդ հոդվածի համաձայն։

Հանրապետության նախագահին առաջարկել Մերի Հովիկի Ալավերդյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մերի Հովիկի Ալավերդյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանության պաշտոնական կայքէջից։

Leave a Comment