Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գևորգ Թադևոսյանը հաղթել է խորվաթ Մատեյ Մանդիչին, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
87 կգ քաշային Թադևոսյանը սփոփիչ առաջին գոտեմարտում հաղթել է 9-1 հաշվով՝ ժամանակից շուտ։
Ֆեդերացիայից հավելել են, որ գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը պարտվել է սփոփիչ գոտեմարտում և ավարտել ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
