Կալլաս․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուգում մեկնարկող հավաքի ընթացքում քննարկելու են նաև Հարավային Կովկասում տիրող կացությունը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Մեզ համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է։ Մենք քննարկելու ենք նաև այն նոր առաքելության հարցը, որ տեղակայվելու է Հայաստանում։ Քննարկելու ենք նաև, թե ինչպես կարող ենք հետագայում ևս աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առումով», – նշել է Կալլասը։

Leave a Comment