Հակակոռուպցիոն կոմիտեի հնգամյա գործունեության ընթացքում առաջին գիտագործնական ձեռնարկն է լույս տեսել

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության մեթոդիկա» գիտագործնական ձեռնարկի համահեղինակներն են ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը և նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ձեռնարկի համահեղինակ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն իր ելույթում մատնանշել է, որ մեթոդական ուղեցույցը ոչ միայն տեսական աշխատություն է, այլև ներառում է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության նախորդ հինգ տարիների կուտակված փորձն ու գիտելիքները: Արթուր Նահապետյանը համոզմունք է հայտնել, որ քննիչի սեղանին դեռևս հայտնվելու են նմանատիպ բազմաթիվ աշխատություններ, որոնք կօգնեն թե՛ նրանց՝ պրակտիկ աշխատանքում, և թե՛ իրավական ոլորտում աշխատանքը շարունակել ցանկացող ապագա սերնդին. «Սա ոչ միայն մեր՝ համահեղինակների աշխատությունն է, այլև բոլորինս է՝ Հակակոռուպցիոն կոմիտեինը, ինչն իրապես ուրախանալու և հպարտանալու առիթ է»,- ասել է Կոմիտեի նախագահը:

Leave a Comment