Լամին Յամալը՝ Աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ

«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը Laureus World Sports Awards հեղինակավոր մրցույթում ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ։ Ա

«Շատ ուրախ եմ այս մրցանակին արժանանալու համար: Սա մեծ պատիվ է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակադեմիային, ընտանիքիս, մայրիկիս, ով տանն է եղբորս հետ, հայրիկիս, տատիկիս, գործընկերներիս և այն թիմին, որը միշտ ինձ հետ է… Նաև ցանկանում եմ շնորհավորել Կառլոս Ալկարասին, ով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Ես շատ երջանիկ եմ և հուսով եմ, որ սա կօգնի ինձ առաջ շարժվել: Ինձ դեռ երկար ճանապարհ է սպասվում»,- ասել է Յամալը մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Laureus-ը իսպանացուն հաղթող էր ճանաչել «Տարվա հայտնություն» անվանակարգում:

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment