ՊՍԺ-ն՝ «Տարվա թիմ»

ՊՍԺ ֆուտբոլային ակումբը Laureus World Sports Awards հեղինակավոր մրցույթում ճանաչվել է տարվա լավագույն թիմ։ Փարիզեցիները 2025 թվականին նվաճել են վեց տիտղոս՝ այդ թվում պատմության մեջ առաջին անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում։

Այս անվանակարգում փարիզյան ակումբը շրջանցել է 2025 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Անգլիայի կանանց ֆուտբոլի հավաքականին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոն «Օկլահոմա Սիթի Թանդերին», Ֆորմուլա 1-ում Կոնստրուկտորների գավաթը նվաճած «Մակլարենին», ինչպես նաև Հնդկաստանի կրիկետի կանանց ազգային հավաքականին և Եվրոպայի գոլֆի հավաքականին։

Leave a Comment