ԱՄՆ սենատորները դիմել են Meta-ին և Alphabet-ին՝ զգուշացնելով ՀՀ ընտրություններին ռուսական ապատեղեկատվության սպառնալիքի մասին

ԱՄՆ սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ին և Alphabet-ին՝ կոչ անելով բավարար ռեսուրսներ տրամադրել հունիսին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ռուսական ապատեղեկատվությունը կանխելու համար, հայտնում է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը։

Նշվում է, որ ռուսական կողմը կիրառում է Մոլդովայում փորձարկված մանիպուլյատիվ մեթոդները՝ օգտագործելով սոցիալական հարթակները և ռուս-հայկական օլիգարխների հետ կապված ցանցերը։

Սենատորները հորդորել են տեխնոլոգիական հսկաներին հատկացնել բավարար ռեսուրսներ՝ ապահովելու համար, որ Հայաստանի ընտրությունները լինեն ազատ և արդար։

Leave a Comment