Ուղևորը դանակահարել է ավտոբուսի վարորդին

Այսօր վեճ է ծագել հանրային տրանսպորտի ուղևորի և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի միջև։ Ուղևորը դանակահարել է վարորդին։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են ՆԳՆ-ից։

Leave a Comment