ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման բաժինների ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Արդյունքում՝ քաղաքացու բաճկոնի ներսի գրպանից հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1 գրամ քաշով բուսական զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։