Սպասվում է ինտենսիվ անձրեւ, Երեւանի ամենատաք ու ամենացուրտ ապրիլի 21- ը

Այսօր` ապրիլի 21-ին եւ վաղը գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ ամպրոպ, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 21-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը եւ առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Երեւանում` այսօր կեսօրից հետո ու վաղը գիշերը սպասվում է ինտենսիվ անձրեւ եւ ամպրոպ։

Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 21-ն արձանագրվել է 1959 թվականին` 28.1°C, իսկ ամենացուրտը` 1987 թվականին` — 7.4°C

Leave a Comment