Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ հունահռոմեական ըմբշամարտի ԵԱ

Ալբանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում խաչատրյանը 7-3 հաշվով հաղթել էր ուկրաինացի Իվան Ստեֆանսկիին և դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ սակայն հայ ըմբիշը 1-3 հաշվով զիջել է վրացի Վախթանգ Գոգուային։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտը տեղի կունենա վաղը։

Leave a Comment