Ռուսաստանում բնակիչներին կարող է սպառնալ վարչական պատասխանատվություն՝ բազմաբնակարան շենքերի պատշգամբներում աղմկելու կամ հայհոյելու համար։ Այս մասին հայտնում է KP.RU-ն՝ հղում անելով իրավաբան Ալեքսանդր Ֆիլինին։
Մասնագետի խոսքով՝ հատկապես երեկոյան ժամերին բարձրաձայն վեճերն ու աղմուկը կարող են գնահատվել որպես քաղաքացիների հանգստի իրավունքի խախտում։ Նման դեպքերում տուգանքի չափը սահմանվում է տարածաշրջանային կարգավորումներով և սովորաբար կազմում է 1000-ից 3000 ռուբլի։
Եթե աղմուկին զուգահեռ քաղաքացիները նաև հայհոյում են կամ դրսևորում ագրեսիվ վարք, կարող է կիրառվել լրացուցիչ տուգանք՝ 500-ից 1000 ռուբլու չափով։ Ավելի ծանր դեպքերում խախտողը կարող է ենթարկվել վարչական կալանքի՝ մինչև 15 օր ժամկետով։