Ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ

Ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանը երթևեկության մասնակիցներին առաջարկում է նշված հատվածում երթևեկությունը շարունակելու համար կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ կարգելվի կանգառը Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարհահատվածում:

Leave a Comment