ԱՄՆ պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար

Միացյալ Նահանգների պատվիրակությունը երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ կողմերը լուրջ են վերաբերվում գործարքին։

«Նրանք արդեն ճանապարհին են: Նրանք այնտեղ կլինեն այսօր երեկոյան (Իսլամաբադի ժամանակով – խմբ.)», – ասել է Թրամփը «Նյու Յորք Փոստ»-ին։

Նա նաև նշել է, որ պատվիրակության կազմում են Ջեյ Դի Վենսը, ինչպես նաև հատուկ դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

«Մենք պետք է բանակցություններ վարենք… Հետևաբար, ես կարծում եմ, որ հիմա ոչ ոք խաղեր չի խաղում», – հավելել է Թրամփը:

Leave a Comment