Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի չբացման պատճառներին։ Ալեն Սիմոնյանը նշել է.
«Ադրբեջանն իր լոբբիստական և ազդեցության հնարավորությունները օգտագործելով՝ ներկայումս խոչընդոտում է գործընթացը։ Քանի որ մի կողմից մեզ հետ է բանակցում, մյուս կողմից՝ թույլ չի տալիս, որ Թուրքիան մեզ հետ բանակցի։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թվում է, թե Թուրքիան դարձել է այս հարաբերությունների գերին»,-ասել է Ալեն Սիմոնյանը: