Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի մի մասը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այդպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը սկսվում է Նիկոլ Փաշինյանի ուղերձով, որն իր հերթին սկսվում է մեջբերումով Կառավարության 2021-2026 թթ.-ի գործունեության ծրագիրից, այն է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, որը վարչապետի խոսքով, 2021 թ. արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է։
Մանրամասները՝ ռեպորտաժում: