ԵԱ․ Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը — Հայաստանի Հանրային Ռադիո

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով է սկսել պայքարը։

77 կգ քաշային Մալխաս Ամոյանը քառորդ եզրափակչում ժամանակից շուտ հաղթել է Իրֆան Միրզոևին ու երեկոյան կգոտեմարտի եզրափակիչ դուրս գալու համար, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Leave a Comment