Պեկինը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը

Չինաստանը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի բռնագրվելու  կապակցությամբ։ Այս մասին ըստ Reuters-ի՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

Պեկինը կոչ է արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը և խուսափել հետագա լարվածության սրումից՝ նշելով, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը մնում է «զգայուն և բարդ»։

Չինաստանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել նորմալ նավարկության վերականգնման պայմաններ և աջակցել դիվանագիտական գործընթացին՝ հայտարարելով, որ «խաղաղության պատուհան է բացվել», որը չի կարելի անտեսել։

Leave a Comment