Իրանը հայտարարել է, որ կարող է աստիճանաբար թույլատրել երկրի ներսում ավիափոխադրումները

Իրանի իշխանությունները կարող են աստիճանաբար վերսկսել թռիչքները արևմտյան և կենտրոնական Իրանում՝ սկսած ապրիլի 20-ից, հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Համիդռեզա Սանեին։

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ապրիլի 18-ին հայտարարեց, որ երկիրը վերաբացել է իր օդային տարածքը և որոշ օդանավակայաններ՝ փետրվարի 28-ին տարածաշրջանում լարվածության սրացումից ի վեր առաջին անգամ։ Ներկայումս Իսլամական Հանրապետության արևելյան մասում օդային տարածքը բաց է։

«Հնարավոր է՝ այսօր փուլ առ փուլ տրվեն երկրի արևմտյան և կենտրոնական մասերի օդանավակայաններից, ինչպես նաև Մեհրաբադ օդանավակայանից ( Թեհրանում – խմբ.) ուղևորատար թռիչքների թույլտվությունները», – ասել է Սանեին Mehr լրատվական գործակալությանը։

Leave a Comment