Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ քննարկել երկրի պաշտպանական ներուժը Միացյալ Նահանգների հետ

Իրանը մտադիր չէ քննարկել երկրի պաշտպանական կարողությունները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղյեին։

«Մենք բազմիցս ասել ենք, որ չենք քննարկում մեր պաշտպանական ներուժը. դա բանակցությունների թեմա չէ», – ասել է նա՝ պատասխանելով Իրանի հրթիռային ծրագիրը քննարկելու հնարավորության մասին հարցին։

Leave a Comment