Ճապոնիայում ավելի քան 156 000 մարդ տարհանվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժից հետո, հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը ՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
Հոկայդո, Աոմորի, Իավատե, Միյագի և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում տարհանման հրաման է տրվել 156 500 մարդու համար։
7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում ՝ Ճապոնիայի հյուսիսային Հոնսյու կղզում, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտակայքում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մոտակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։