Որոնք են ՉԼ-ում ամենաշատը վաստակած ակումբները

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում յոթ ակումբներ արդեն գերազանցել են 100 միլիոն եվրո պարգևավճարի շեմը:

Ինչպես հաղորդում է Football Meets Data հարթակը, մրցաշարի կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով եկամուտների ցուցանիշով առաջատարի դիրքերը ստանձնել է Մյունխենի «Բավարիան»։

Ամենաշատ պարգևավճար վաստակած ակումբների յոթնյակը հետևյալն է․

1․«Բավարիա» – 127,3 միլիոն եվրո
2․«Արսենալ» – 124,7 միլիոն եվրո
3․ՊՍԺ – 120,9 միլիոն եվրո
4․«Լիվերպուլ» – 109,5 միլիոն եվրո
5․«Ատլետիկո Մադրիդ» – 104,2 միլիոն եվրո
6․«Ռեալ Մադրիդ» – 102,6 միլիոն եվրո
7․«Բարսելոնա» – 100,3 միլիոն եվրո

Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր մասնակից ՈւԵՖԱ-ից որպես երաշխավորված բազային վճար ստանում է 18,6 միլիոն եվրո։ Պարգևավճարների մնացած մասը հաշվարկվում է՝ հիմնվելով մրցաշարում թիմերի գրանցած արդյունքների և լրացուցիչ ցուցանիշների վրա։ Այդ ցուցանիշների թվում են հեռուստատեսային շուկայի չափորոշիչները, նաև եվրագավաթներում ակումբների գրանցած արդյունքները՝ վերջին 5 և 10 տարիների կտրվածքով։

Leave a Comment