Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ Ռուբեն Գառնիկի Հովսեփյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2026 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 17:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-651 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Դատախազություն են հրավիրվել նաև Ռուբեն Հովսեփյանի տղան՝ Գառնիկ Հովսեփյանը և կինը՝ Անուշ Եսայանը։
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից: