Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի կողմից իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի առգրավումը համարում են ագրեսիայի ակտ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է Tasnim-ը։
«Իրանական առևտրային նավի վրա հարձակումը ագրեսիայի ակտ է», – ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակը ցույց է տալիս «Վաշինգտոնի խոսքերի և գործողությունների միջև ակնհայտ հակասություն»։
«Սա մեծացնում է իրանական ազգի անվստահությունը ԱՄՆ-ի մտադրությունների նկատմամբ, ուստի Իրանը, ազգային շահերն ու օգուտները որպես առաջնահերթություն ունենալով, համապատասխան որոշումներ կկայացնի բանակցային գործընթացը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», – հավելել է Բաղային։