Իրանը Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր հարստացված ուրան արտահանելու ծրագրեր չունի, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Իրանական հարստացված ուրանը Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր փոխանցելու հարցը չի բարձրացվել ո՛չ ներկայիս, ո՛չ էլ նախորդ բանակցությունների որևէ փուլում։ Ընդհանուր առմամբ, այս տարբերակը Իրանի Իսլամական Հանրապետության օրակարգում չէ», – ասել է Բաղային, մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ Իրանը մտադիր է միջուկային ոլորտում իր նվաճումները պահպանել իր տարածքում։