Այս պայքարը բոլորիս համար է: Այն ճանապարհին, որով հիմա գնում ենք , ո՛չ մի շահ, բացի ընդհանուր շահից չունենք: Այս մասին Արտաշատ կատարած այցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Մեզ պետք է կառավարիչ, որը ռիլ չի նկարում, չի գնում տարբեր տոնակատարություններ անում, այլ նստում և գործ է անում: Դա է կարևորը: Մարդ կարող է լավ խոսք չունենալ, բայց նրա հետագիծը երբ նայես այնպիսի գործեր պետք է ունենա կատարած, որ իր անունը թնդա աբողջ աշխարհով:
Քամիները գալիս են ու գնում են ամեն մի քանի տարին մեկ, բայց այս քամիները լուրջ բան չեն փոխում, եթե տակից մենք չենք կառուցում: Այս քամիներին պետք է ճանապարհենք և կառուցենք»,-նշել է Կարապետյանը: