Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեցին 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

Չեմպիոն է դարձել 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը նույնպես 8 միավորով զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը:

Առաջնության շրջանակներում Արսեն Դավթյանը լրացրեց գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.

  • ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր
  • ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր
  • ՄՎ Արսեն Դավթյան՝ 8 միավոր
  • ՄԳ Էմին Օհանյան՝ 7.5 միավոր
  • ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր
  • ՄԳ Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր
  • ՄԳ Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր
  • ՄԳ Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր
  • ՄՎ Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր
  • ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր
  • ՖՎ Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր
  • ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր
  • ԿՄԳ Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր
  • ՖՎ Հայկ Երիցյան՝ 5 միավոր
  • Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր

Leave a Comment