Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացվել է Nestle ընկերության Nan ապրանքանիշի մանկական սննդի` Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ։ Ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանի Դաշնությունից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ Իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

Iravaban.net-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Leave a Comment