Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե այն չընդունի Վաշինգտոնի առաջարկած համաձայնագիրը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ Իրանի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։

«Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ համաձայնագիր, և ես հույս ունեմ, որ (իրանցիները – խմբ.) կընդունեն այն, քանի որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու բոլոր կամուրջները», – գրել է Թրամփը X սոցիալական ցանցի էջում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից։

Leave a Comment