Ավստրալիայում ճայերի երամը ներխուժել է խաղադաշտ

Ավստրալիայի առաջնության հերթական տուրի հանդիպումներից մեկն աչքի է ընկել զավեշտալի միջադեպով։

«Մելբուռն Վիկտորիի» և «Նյուքասլ Ջեթսի» միջև կայացած խաղի վերջնամասում խաղադաշտ է իջել ճայերի հսկայական մի երամ։

Թե՛ ֆուտբոլիստները, թե՛ հանդիպման գլխավոր մրցավարը գրեթե չեն արձագանքել այս երևույթին, հավանաբար այն պատճառով, որ Մելբուռնում ճայերը բավականին շատ են։ Կարճ դադարից հետո մրցավարը շարունակել է խաղը, և թիմերը հանդիպումն ավարտել են թռչունների ներկայությամբ 2-2 հաշվով։

Leave a Comment