ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի թիվ 634-Ա/2 հրամանով անվանական կրթաթոշակ է տրամադրվում 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներին։
Որոշման համաձայն՝ կրթաթոշակները բաշխվելու են հետևյալ կերպ.
Ֆինանսավորում. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը հանձնարարվել է սահմանված կարգով համապատասխան ուսումնական հաստատություններին տրամադրել անհրաժեշտ միջոցները՝ հաղթողներին կրթաթոշակ հատկացնելու համար:
Վերահսկողություն. Հրամանի կատարման ապահովումը հանձնարարվել է հանրակրթության վարչությանը, իսկ հսկողությունը վերապահվել է նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին։
Հաղթողների ցանկ. Հրամանին կից ներկայացված է անվանական կրթաթոշակ ստացողների ամբողջական ցուցակը, որում ներառված են հանրապետական փուլի *I, II և III կարգի դիպլոմակիրները։
Հրամանն ուժի մեջ է մտել ստորագրման պահից՝ 2026 թվականի ապրիլի 18-ից: