Իրանը ձերբակալել է չորս անձի, որոնք մեղադրվում են լրտեսության համար

Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են չորս անձի, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Չորս անձինք, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի ( Իսրայել – խմբ.) հետ կապված ցանցերի հետ հետախուզական համագործակցության մեջ, ձերբակալվել են Ջուլֆայի տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մեղադրվում է Իսլամական Հանրապետությանը թշնամաբար տրամադրված արբանյակային ցանցերին տեղեկատվություն փոխանցելու, իսկ մյուսը՝ առցանց հետախուզական գործունեությանը մասնակցելու մեջ։ Մյուս երկու ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են և մեղադրվում են Starlink արբանյակային կապի սարքեր Իրան ներմուծելու մեջ։

Leave a Comment