
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի գլխավորի ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ սպասվելիք բանակցություններում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միակ պատճառն անվտանգությունն է», – ABC-ի եթերում ասել է Թրամփը՝ հավելելով, որ «Ջեյ Դին հրաշալի է»։
Նախագահն այլ մանրամասներ չի փոխանցել։
Սոցցանցում Թրամփը գրել էր, որ ամերիկացի բանագնացները վաղը երեկոյան կլինեն Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ։