Թրամփը մեղադրում է Իրանին հրադադարի խախտման համար, բայց հույս ունի համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել «այս կամ այն ​​կերպ», չնայած նա մեղադրում է Թեհրանին հրադադարի ռեժիմը չկատարելու համար, հայտնում է ABC-ի թղթակից Ջոնաթան Կարլը։

«Նախագահ Թրամփն ինձ ասաց, որ Իրանը «լուրջ խախտել» է հրադադարի ռեժիմը, բայց նա դեռ կարծում է, որ կարող է խաղաղության համաձայնագրի հասնել», – գրել է թղթակիցը սոցիալական ցանցերում։

Թրամփի խոսքով, ինչպես մեջբերել է Կառլը, դա տեղի կունենա «այս կամ այն ​​կերպ»։

Leave a Comment