Ոչ ոք ԱՄՆ-ին իրավունք չի տվել զրկել Իրանին միջուկային ծրագրից․ Փեզեշքիան

ԱՄՆ վարչակազմին երբեք իրավունք չի տրվել Իրանին զրկել միջուկային էներգիա զարգացնելու հնարավորությունից, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«ԱՄՆ նախագահն ասում է, որ Իրանը չպետք է օգտագործի իր միջուկային իրավունքները, բայց չի բացատրում, թե ինչու։ Եվ ո՞վ է նա այս աշխարհում, որ զրկի մարդկանց իրենց օրինական իրավունքներից։ Մարդկային տեսանկյունից, յուրաքանչյուր ազատ մարդ, անկախ կրոնից, դավանանքից, ռասայից կամ էթնիկ պատկանելությունից, պետք է վայելի իր անօտարելի իրավունքները, և մենք նաև պահանջում ենք, որ բոլոր ժողովուրդների հետ արդարացի վերաբերմունք ցուցաբերվի միջազգային համակարգում», – ասել է Իրանի նախագահը։

Նրա մամուլի ծառայությունը առաջնորդի խոսքերը մեջբերել է իր Telegram ալիքում։

Leave a Comment