«Հեզբոլլահը» պարտադիր պահանջներ է առաջադրել Իսրայելին

Կայուն խաղաղություն ապահովելու համար «Հեզբոլլահը» պարտադիր պահանջներ է առաջադրել Իսրայելին, հայտարարել է Նաիմ Քասեմը։

Առաջին և առանցքային կետը Իսրայելի կողմից բոլոր ոլորտներում՝ օդում, ցամաքում և ծովում, Լիբանանի ողջ տարածքում ցանկացած գործողության վերջնական դադարեցումն է։

Պայման է նշվել իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը լիբանանյան տարածքներից մինչև միջազգայնորեն ճանաչված սահմանագիծը։

Պահանջները ներառում են նաև մարդասիրական և ենթակառուցվածքային ասպեկտներ՝ իսրայելական կողմի մոտ գտնվող բոլոր լիբանանցի քաղաքացիների վերադարձը և սահմանամերձ շրջանների բնակիչների՝ իրենց տներ անվտանգ վերադարձի պայմանների ապահովումը։

Քասեմի ռազմավարության եզրափակիչ կետը միջազգային և արաբական ֆինանսական աջակցությամբ երկրի վերակառուցման լայնամասշտաբ ծրագրի մեկնարկն է, որը պետք է իրականացվի Լիբանանի ազգային կառավարության վերահսկողության ներքո։

Leave a Comment