Տղամարդը ներկայանալով որպես ՀՀ ՊՆ փոխգնդապետ՝ վաճառել է իրեն վստահված ավտոմեքենան

2026 թվականի ապրիլի 17-ին Երևանի քրեական դատարանում գործ է հարուցվել, որով Գ․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված 1.700.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան յուրացնելու և կեղծ ներկայությամբ՝ որպես ՀՀ ՊՆ հետախուզության փոխգնդապետ, այն երրորդ անձի վաճառելու մեջ՝ օգտագործելով նաև նոտարական լիազորագիր։ Գործը մակագրվել է Արման Հովհաննիսյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Դեպքի հանգամանքները

Գ․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իրեն վստահված և իր կողմից օրավարձով վարվող, Գ․Խ․-ին պատկանող խոշոր չափերի’ 1.700.000 ՀՀ դրամ արժողության մակնիշի 37X208 հաշվառման համարանիշի ավտոմեքենան յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով Գ. Խ.-ի անձնական խնդիրներով պայմանավորված և նույն ավտոմեքենան իր աներհայր Հ.Մ.-ի անվամբ անվանափոխված լինելու հանգամանքից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով հայտարարություն է հրապարակել այն 2.300 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որը գնելու ցանակություն հայտնած Դ. Չ.-ի հետ հանդիպման ժամանակ’ ներկայանալով որպես ՀՀ ՊՆ-ի հետախուզության փոխգնդապետ և ներկայացնելով հիշյալ ավտոմեքենան իր սեփականություն, 28.02.2022թ. 1.064.000 ՀՀ դրամին համարժեք 2.200 ԱՄՆ դոլարով վաճառել է Դ.Չ.-ին, իսկ գործարքին իրական պատկեր տալու համար, իր աներ Հ. Մ.-ի կողմից նույն օրը X փողոցի X հասցեում գործող նոտարական գրասենյակում Դ.Չ.-ին տրվել է նոտարական վավերացմամբ Լիազորագիր` այդ թվում այլնի, նաև ավտոմեքենան օտարելու իրավունքով:

Բացի այդ,

Գ.Ք.-nը ուրիշի խոշոր չափերի գույքը խարդախության եղանակով հափշտակելու դիտավորությամբ’ օգտվելով Գ.Խ.-ին <0pel> մակնիշի 37X208 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իրեն օրավարձով տրված և միաժամանակ նույն ավտոմեքենան իր աներհայր Հ.Մ.-ի անվամբ անվանափոխված լինելու հանգամանքից, «Ֆեյսբուք» / սոցիալական ցանցով հայտարարություն է հրապարակել այն 2.300 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, որը գնելու ցանակություն հայտնած Դ.Չ.-ի հետ հանդիպման ժամանակ’ ներկայանալով որպես ՀՀ ՊՆ-ի հետախուզության փոխգնդապետ և ներկայացնելով հիշյալ ավտոմեքենան որպես իր սեփականություն, 28.02.2022թ. 1.064.000 ՀՀ դրամին համարժեք 2.200 ԱՄՆ դոլարով խաբեությամբ վաճառել է Դ.Չ.-ին և հափշտակել գումարը, իսկ գործարքին իրական պատկեր տալու համար, իր աներ Հ.Մ.-ի կողմից նույն օրը X փողոցի X հասցեում գործող նոտարական գրասենյակում Դ.Չ.-ին տվել է նոտարական վավերացմամբ Լիազորագիր’ այդ թվում այլնի, նաև ավտոնեքենան օտարելու իրավունքով:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Գ․Ք․-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 256 2-րդ մասի 3-րդ կետով 1 դրվագ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/ և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 1 դրվագ /2021թ. մայիսի 5-ին ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքի/։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment