Axios. ԱՄՆ-ն կշարունակի պատերազմն Իրանի հետ, եթե բանակցություններում առաջընթաց չլինի

ԱՄՆ վարչակազմը կարող է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ առաջիկա օրերին, եթե բանակցային գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացրել Սպիտակ տանը՝ քննարկելու Հորմուզի նեղուցում վերջին սրացումը և Իրանի հետ բանակցությունները։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում «պատերազմը կարող է վերսկսվել առաջիկա օրերին»։

Իրավիճակային սենյակում հանդիպմանը մասնակցել են նախագահ Ջ.Դ. Վենսը, պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, Կենտրոնական հետախուզության տնօրեն Ջոն Ռատկլիֆը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը։

Leave a Comment