Ռուսաստանի ԱԳՆ. Միացյալ Նահանգները վստահեցնում է, որ շարունակում է հավատարիմ մնալ Ալյասկայի գագաթնաժողովի պայմանավորվածություններին

Մոսկվայի հետ իրենց աշխատանքային շփումներում ամերիկացիները վստահեցնում են, որ իրենք հավատարիմ են մնում Ալյասկայի գագաթնաժողովի համաձայնագրերի իրենց մասին։ Այս մասին սերբական «Политика» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։

«Իրենց շարունակական աշխատանքային շփումներում ամերիկացիները վստահեցնում են, որ իրենք նույնպես հավատարիմ են մնում համաձայնագրերի իրենց մասին», – ընդգծել է նա։

«Քանի որ (ԱՄՆ նախագահ) Դոնալդ Թրամփի նույն բանակցողները միաժամանկ զբաղվում են մի քանի հարցերով, Ուկրաինայի շուրջ ճգնաժամը ժամանակավորապես երկրորդ պլան է մղվել՝ Մերձավոր Արևելքի գործերով նրանց զբաղվածության պատճառով։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո», – հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հավատարիմ է մնում Ալյասկայի գագաթնաժողովի ժամանակ Վաշինգտոնի հետ ձեռք բերված համաձայնագրերին։

Leave a Comment