Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը. Միհրան Մախսուդյան

Սիրելի ժողովուրդ,

Այս իշխանությունները անցել են բոլոր սահմանները։ Իմ ընտանիքի դեմ գործի են դրել ամենակեղտոտ մեթոդները՝ կալանավորումներ, ճնշումներ, և հիմա էլ դրանով չեն բավարարվում։ Չեղած ՊՆ կոչվող պապիկյանը, ով բանակից պատկերացում չունի, ինձ ծառայությունից ազատելուց հետո փորձում է ինձնից բռնագանձել 4 միլիոն դրամ,սառեցնելով բոլոր հաշիվները։

Սա մեկ բան է ապացուցում՝ մեր երկրում արդարությունը ոտնահարված է, օրենքը դարձել է հաշվեհարդարի գործիք, իսկ բանակը ղեկավարում են մարդիկ, որոնք անգամ չեն պատկերացնում, թե ինչ է բանակը։

Ես ձեզանից չեմ վախեցել ու չեմ վախենալու։ Ձեր անարդար որոշումների համար գալու է պատասխան տալու ժամանակը։ Ոչ մի բան չի մոռացվելու։

Դուք ծառայում եք ոչ թե ձեր ժողովրդին, այլ օտար շահերի։

Միհրան Մախսուդյան, պահեստազորի գնդապետ

Leave a Comment