EPC 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում երթևեկության սահմանափակումներ են նախատեսվում

Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։

ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

ՆԳՆ ոստիկանությունը երթևեկության սահմանափակումների մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Leave a Comment