Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը:
Զննության արդյունքում ալեհավաքում առկա կոնդենսատորի միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,7 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: