ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ԱԳՆ-ին։ Որոշումը չզեկուցվող հարցերի փաթեթում, ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
Գումարի անհրաժեշտությունը պայմանավորված է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակներում հեռահաղորդակցության միջոցներ և սարքավորումներ ձեռք բերելով։
Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ որոշում է կայացվել գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով։ Անհրաժեշտ սարքերը պետք է մատակարարվեն մինչև 2026թ. ապրիլի 20-ը։