Իսրայելը խախտել է հրադադարը և հարվածել Լիբանանի հարավին – armeniatoday.am

Իսրայելի պաշտպանության բանակը կրկին հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում «ահաբեկիչների ուղղությամբ», որոնք խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունները: Այս մասին հայտնել է իսրայելական բանակը։

Իսրայելական կողմի տվյալներով՝ կապույտ գծից հարավ գործող ուժերը հայտնաբերել են գրոհայինների, որոնք հյուսիսից մոտեցել են նրանց՝ ստեղծելով անմիջական սպառնալիք: Թիրախի նույնականացումից անմիջապես հետո վտանգը վերացնելու համար գործի են դրվել ռազմաօդային ուժերն ու հրետանին:

Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:

Leave a Comment