Ավելի քան 2500 գծամետր նոր խողովակաշար և Վեոլիա ջուր ընկերությունը Արարատի մարզի Հնաբերդ համայնքում կավարտի հին ու քայքայված ջրագծերը նորերով փոխարինելու աշխատանքները։
Ավարտից հետո գյուղի 250 բաժանորդներ կունենան էլ ավելի որակյալ խմելու ջուր, ինչպես նաև հրաժեշտ կտան ամենօրյա վթարներին։ 2018-2024թվականներին ևս «Վեոլիա Ջուր» ընկերությունը գյուղում աշխատանքներ իրականացրել է՝ վերակառուցել է մի քանի փողոցի ջրագծեր՝ մոտ 1500 գծամետր, նորացվել է նաև գյուղը սնող ջրատարը՝ մոտ 3 կմ: Սակայն այս անգամ աշխատանքները ընդգրկում են ամբողջ գյուղի ջրամատակարարման ցանցը: