Իրանը կրկին սահմանափակել է առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով – armeniatoday.am

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Հորմուզի նեղուցով սահմանափակ առևտրային տարանցումը թույլատրող համաձայնագրի չեղարկման մասին, գրում է Tasnim-ը։

Թեհրանն այս որոշումը հիմնավորում է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «ծովահենության շարունակական գործողություններով» և ծովային շրջափակմամբ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այսուհետ ռազմավարական կարևորություն ունեցող ջրային ուղին կրկին գտնվելու է Իրանի զինված ուժերի խիստ վերահսկողության ներքո։ Գլխավոր շտաբն ընդգծել է, որ քայլն ուղղված է երկրի շահերի պաշտպանությանը՝ ի պատասխան Վաշինգտոնի գործողությունների։

ԱՄՆ-ի կողմից նեղուցի շրջափակումն ուժի մեջ էր մտել ապրիլի 13-ին։ Ապրիլի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը։

Ապրիլի 17-ին Իրանի իշխանությունները սահմանել էին Հորմուզի նեղուցով նավերի անցման երեք պայման։ 

Leave a Comment