Հարգելի հայրենակիցներ, հունիսի 7-ի ընտրությունը դա սովորական, ընթացիկ և հերթական ընտրություն չի: Այդ ընտրությունների արդյունքներից է կախված մեր երկրի ճակատագիրը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Այդ ընտրությունների արդյունքներից է կախված՝ արդյոք մենք կարող ենք պահպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և, առհասարակ, հայ մարդու ինքնությունը: Մենք հունիսի 7-ին միասին պետք է փակենք այս ողբերգության, նվաստացման, զիջումների, պառակտման և ատելության էջը: Եվ դրա համար ընդամենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից կախված է երեք գործողություն: Նախ առաջինը՝ գնալ ընտրության, երկրորդը՝ մերժել այս չարիքի իշխանությանը և երրորդը՝ ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկի:
Հիմա ո՞րն է այն ուժը, որ կարող է երկիրը այս իրավիճակից, այսքան մարտահրավերներով լի պայմաններում երկիրը իրավիճակից դուրս բերել: Այն քաղաքական ուժը, ով ունի ծրագիր, ով ունի անցյալ, ով ունի փորձառություն, կամք և վճռականություն հայկական շահերից ելնող արտաքին դիվանագիտություն վարել, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանել և առհասարակ հայ մարդու անվտանգությունը: Այս հարցի պատասխանը, եթե տաք, շատ հեշտ կկարողանաք կողմնորոշվել: Այդ ուժը այսօր «Հայաստան» դաշինքն է նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։