«Մենք անընդհատ ասում ենք, որ Հայաստանում չկա «պատերա՞զմ, թե՝ խաղաղություն» բանավեճ, որովհետև երկրորդ կողմը՝ պատերազմի կողմը, չկա։ Ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն։ Բայց վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում․ Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն։ Էդ պատերազմի կուսակցությունը իշխող կուսակցությունն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է։ Հայաստանում կա մի հատ կուսակցություն, որն ասում է, որ Հաայստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Եթե մեզ վրա պատերազմ է մեկը բերում, այ էսպիսի հայտարարություններն են։ Նիկոլ Փաշինյանից բացի, Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա։ Եթե կա եռագլուխ դև պատերազմի, դա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Էրդողան եռագլուխ դևն է»,- Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և պատգամավորի թեկնածու Քրիստինե Վարդանյանը։
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Վանաձորում՝ այստեղ։
Մանրամասն՝ տեսանյութում։